Այլմոլորակայինները կարող են օգտագործել այսպես կոչված Դայսոնի սֆերաները՝ գորշ նյութից էներգիա ստանալու համար սեւ խոռոչներում։ Այս մասին հետազոտությունը հրապարակվել է Popular Mechanics-ում։

Գիտնականները ենթադրում են, որ զարգացած այլմոլորակայինները կարող են օգտագործել Դայսոնի սֆերաները էներգիայի հսկայական քանակություն ստանալու համար։ Բայց այդ սֆերաները էներգիան հավաքում են ոչ թե աստղերից, այլ առաջնային սեւ խոռոչներից, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Այս տեսությունը անսովոր է, բայց եւ գոյության իրավունք ունի։

Դայսոնի սֆերան հիպոթետիկ սարք է աստղի էներգիան հավաքելու համար, որը կարող է օգտագործել շատ զարգացած արտերկրային քաղաքակրթությունը։ Գաղափարն այն է, որ այլմոլորակայինները կարող են իրենց հարազատ աստղը շրջապատել հսկայական արեւային վահանակներով եւ այդ կերպ ստեղծել ջերմամիջուկային էլեկտրակայան։

Գոյություն ունի Կարդաշեւի սանդղակը, որը քաղաքակրթությունները բաժանում է մակարդակների՝ կախված այն բանից, թե որքան էներգիա կարող են նրանք սպառել եւ հավաքել։

Այդ սանդղակի համաձայն՝ մարդկային քազաքակրթությունը գտնվում է զրոյական մակարդակում։ Նոր հետազոտության հեղինակները ենթադրում են, որ այլմոլորակային քաղաքակրթությունը 2-րդ կամ 3-րդ մակարդակում է։

Գիտնականները կարծում են, որ այլմոլորակայինները կարող են օգտագործել Դայսոնի սֆերային նման կառույց, բայց այն շրջապատում է առաջնային սեւ խոռոչը։ Այդ խոռոչները մինչ այժմ ոչ ոք չի տեսել, չնայած կարծիք կա, որ դրանք ստեղծվել են Տիեզերքի պատմության սկզբում եւ շատ փոքր են։ Դրանք կարող են լինել անտեսանելի գորշ նյութի մի մասը։

Նոր հետազոտության հեղինակները կարծում են, որ Դայսոնի ինքնատիպ սֆերաների հետքերի հայտնագործումը մեր գալակտիկայում կամ ինչ-որ տեղ տիեզերքում հնարավորություն կտա գտնել բանական այլմոլորակայինների։