ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Դաղստանի պետքարտուղար Մագոմեդ-Սուլթան Մագոմեդովը որոշել է խրախուսել որդուն պարգեւատրմամբ պետության ղեկավարի անունից։ Պաշտոնյաների երեխաների պարգեւատրումներն արմատացել են Դաղստանում։ Բայց ինչի՞ է հասել այս տղան իր կյանքում։

Մագոմեդ Մագոմեդ-Սուլթանի Մագոմեդովը ծնվել է 1987թ. Մախաչկալայում, Դաղստանի Հանրապետության ներկայիս պետքարտուղարի ընտանիքում։

2003թ. ավարտել է դպրոցը՝ չունենալով որեւէ առաջընթաց ուսման մեջ։ Նույն թվականին ընդունվել է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Մագոմեդովների ընտանիքին է պատկանում «ԿասՊետրոլՍերվիս» խոշոր ՍՊԸ-ն։ 2021թ. դեկտեմբերին ԴՀ ղեկավարի որոշմամբ Մ.Մ. Մագոմեդովը փաստորեն հոր ձեռքից ստանում է պատգամավորի մանդատը՝ կապված այն բանի հետո, որ հայրն ստացել էր պետքարտուղարի պաշտոնը։ Մ.Մ. Մագոմեդովը խորհրդարանում մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ տուրիզմի կոմիտեի անդամ է։

Նա կրում է «Արքայազն» մականունը, քանի որ հոր միակ զավակն ու նավթային կայսրության ժառանգորդն է։

Նա «ոսկի երիտասարդության» տիպիկ ներկայացուցիչ է. մանուկ հասակից ոչնչի պակաս չի ունեցել, այժմ ունի ամենալյուքս մեքենաները, հեռախոսները, ժամացույցները, հագուստները եւ աքսեսուարները։ Արդեն շուտով նա 40 տարեկան է դառնալու, բայց սերը ճոխության հանդեպ նրա սրտում չի սառել։ Մախաչկալացիները դրանում համոզվեցին, երբ նա ունեցավ BMW X-M-ի առաջին մոդելներից մեկը (Ռուսաստանում առաջիններից մեկը)։ Քաղաքում նա շրջում է 3-5 մեքենաների ուղեկցությամբ։

Երբ ձանձրանում է, ընկերների հետ գնում է Դուբայ։ Այստեղ Մագոմեդը սիրո քրմուհիներ ունի, որոնց գներն սկսվում են 1 000 դոլարից մեկ ժամվա համար։ Մախաչկալայում եւ Մոսկվայում եւս նա դիմում է ինտիմ ծառայությունների՝ հոր փողերը դրա համար չխնայելով։ Այս զվարճանքը լավ էլ համապատասխանում է մշակույթի, երիտասարդության, սպորտի եւ տուրիզմի կոմիտեի անդամի կարգավիճակին։

Մանուկ հասակում նրա գլխավոր խաղալիքը ֆուտբոլն է եղել։ Ավագ Մագոմեդովը ֆինանսավորել է «Անժի» ֆուտբոլային ակումբը, մինչեւ որ 2011թ. այն գնեց Սուլեյման Քերիմովը։

15 տարեկանում «Արքայազնը» խաղում էր «Անժիում» որպես հարձակվող, բայց միջակ խաղացող էր. նրա հիմնական տեղը պահեստայինների նստարանն էր։

2013-ից գլխավորում է «МСБ Холдинг» ՍՊԸ-ն, ինչպես նաեւ պապի՝ Բայբոլատ Հաջիի անվան բարեգործական հիմնադրամը։ Հարց՝ ե՞րբ է նա աշխատում։ Եթե Դուբայում չէ, սրճարաններում է եւ ռեստորաններում, կամ լուծում է Մախաչկալայում բազմաբնակարան տների կառուցման թույլտվության հարցը։

Մախաչկալայաի վարչությունում, որը վերջին երկու տարիներին պետքարտուղարը եւ նրա զավակը համարում են իրենց հայրենի հանգրվանը, «ամենածախսաբեր» հարցերով են զբաղվում՝ շինարարության թույլտվությունները տրվում են «Արքայազնի» հավանությամբ։

Հայրը, գիտակցելով, որ հավերժ չէ, տարբերակներ է դիտարկում որդու հետագա կարիերայի համար։

Դրանցից մեկը որդուն ՌԴ Պեդումայի պատգամավոր դարձնելն է կամ տեղավորելն իրավապահ մարմիններում։ Մյուս տարբերակը՝ սպասել, որ պաշտոնից հեռանա խորհրդարանի նախագահ Ասկենդերովը, եւ որդուն տեղավորի այդ պաշտոնում։

Որդու համար երկարատեւ դրական բեքգրաունդ ստեղծելու համար հայրը շատ է մտահոգվում։ 2024թ. ապրիլին Մագոմեդը գլխավորեց Դաղստանի Հանրապետությունում «Միասնական Ռուսաստան» կուսակցության «Հանրային աջակցության շտաբը»։ Արժանացել է կուսակցության նախագահի շնորհակալությանը։

«Արքայազնի» մասին այս ամբողջ պատմության մեջ պետք է խոհեմություն մաղթել մեր դաշնային պաշտոնյաներին, որոնք կարող են իրապես ցանկանալ ապագայում առաջարկել այս մակաբույծին հանրապետության կարեւոր պաշտոններից մեկը։ Կասկած չկա, որ ինչ էլ որ նրան վստահեն, ելքը լինելու է այն, ինչ «Անժի» ակումբի պարագայում։