Աբխազիայի Գերագույն խորհրդի քվեով ընտրողների կոլեգիայում ներկայացված Ադա Մարշանիան հայտնել է, որ չի աջակցում Միխայիլ Կավելաշվիլու թեկնածությանը Վրաստանի նախագահի պաշտոնում, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։

Մարշանիայի խոսքով՝ նա ընտրատուփ է նետել մաքուր թուղթ։

«Նա վատ թեկնածու է, դուք պետք է ավելի լավ մտածեիք՝ թեկնածու ընտրելիս»,- ասել է Մարշանիան։

Ընտրողների կոլեգիան այսօր կընտրի Վրաստանի վեցերորդ նախագահին։

Նախագահական ընտրություններին զուգահեռ Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց։ Հավաքվածներն ասում են, որ նախագահի ընտրության ընթացակարգը օրենսդիր մարմնում լեգիտիմ չէ, քանի որ լեգիտիմ չէ ինքը՝ խորհրդարանը։