Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 12-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է, որ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը կհանձնարարվի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը դեկտեմբերի 15-20-ը գտնվելու է Նյու Դելիում։