Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes, Nissan և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը գլխիվայր շրջվել ու մասամբ հայտնվել Nissan-ի վրա։

Վթարի պատճառ է եղել ճանապարհի փոսը: