Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած Mercedes G63 և 28-ամյա Արման Խրինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Վթարի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։