Կերչի նեղուցում լցանավի վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսի վիճակը ծանր է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես հայտնում է Коммерсантъ-ը, «Волгонефть-212» լցանավի վթարի հետևանքով տուժածների թվում երկու նավաստիներ ծանր վիճակում են, հայտնել է Անապայի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Էլինա Գրիգորիևան։ Անձնակազմի ևս ինը տարհանված անդամների վիճակը միջին ծանրության են:
«Բոլոր տուժածները շարժվում են ինքնուրույն, տեսանելի վնասվածքներ չկան, հետազոտվել և հոսպիտալացվել են, մշտական հսկողության տակ են։ Երկու հոգու վիճակի ծանրությունը պայմանավորված է ջրում երկար մնալով»,-ասել է Էլինա Գրիգորիևան։ Ձայնագրությունը հրապարակվել է Անապայի քաղաքապետարանի թելեգրամյան ալիքում։





























