28-ամյա փորձառությամբ «Կերամիկա» խանութ-սրահը ազդարարում է իր պատմության նոր՝ ավելի հավակնոտ էջ թևակոխելու մասին՝ ներկայացնելով որակապես նոր հայեցակարգ։ Չարենցի 7 հասցեում՝ ավելի քան 1000 քմ տարածքում, ներկայացված են հարդարման եզակի լուծումներ՝ համադրելով եվրոպական առաջատար արտադրողների բարձրորակ արտադրանքը նորարարական սպասարկման համակարգի հետ։ Աշխարհի առաջատար արտադրողների էքսկլյուզիվ հավաքածուների գերակշիռ մեծամասնությունը նախկինում հասանելի չեն եղել հայաստանյան սպառողին։
«Մեր նոր հայեցակարգը ոչ միայն վերասահմանում է հայկական շուկայում առկա ստանդարտները, այլև ստեղծում է նոր հնարավորություններ դիզայներների և ճարտարապետների համար»,— իր խոսքում նշեց Ceramica ընկերությունների խմբի տնօրեն Արթուր Մանուչարյանը։
«Սա միայն մեր խանութ-սրահը չէ, սա բոլորիս միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ, դիզայներ ու ճարտարապետ կարող է իրականացնել իր երազանքի նախագիծը ՝ օգտվելով համաշխարհային դիզայնի վերջին միտումներից և բացառապես Եվրոպայում արտադրված տեսականուց»,- հավելեց նա։
Սրահի նոր դարաշրջանի սկիզբն ազդարարվեց պաշտոնական արարողությամբ, որին ներկա էին ավելի քան 200 հյուրեր, այդ թվում՝ արտասահմանից ժամանած գործընկերներ, առաջատար դիզայներներ, ճարտարապետներ, շինարարներ, ոլորտի այլ մասնագետներ և լրագրողներ։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու սրահի նոր կոնցեպտին, ներկայացված ապրանքանիշներին և 2024-2025թթ. ամենաթարմ տեսականուն։
Հայ սպառողին այսուհետ հասանելի են իտալական արտադրության լոգասենյակի կահույք Baden Haus-ից, ծորակներ և աքսեսուարներ Daniel-ից, երեսպատման և հարթեցման համար բազմատեսակ լուծումներ իսպանական Grupo Puma-ից, Sant'Agostino-ի վերջին սերնդի դիզայնով սալիկները, EnergieKer-ի ու Mirage-ի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ պատրաստված մեծ չափերի սալիկները, Globo և Scarabeօ ընկերությունների սանտեխնիկան և այլ հեղինակավոր ապրանքանիշերի արտադրանքը։
«Ամեն երկիր ունի իր առանձնահատկություններն ու շուկայի նրբությունները, և Հայաստանն էլ բացառություն չէ։ Հենց այդ պատճառով մենք մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ մոտեցանք գործընկերոջ ընտրությանը։ «Կերամիկան» ունի փորձառու և պրոֆեսիոնալ թիմ, ուստի ուրախ ենք, որ համագործակցություն ենք սկսում»,- նշեց SCARABEO իտալական ընկերության ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Դմիտրի Կրեկշինը։
«Կերամիկա» -ի փորձառու և հատուկ վերապատրաստված խորհրդատուները յուրաքանչյուր հաճախորդի համար կմշակեն անհատական լուծումների փաթեթ՝ հաշվի առնելով նախագծի բյուջեն, ժամկետները և դիզայներական նախապատվությունները։ Ընկերությունն առաջարկում է իր ողջ տեսականու 3D մոդելները՝ դիզայներական ծրագրերում կիրառելու համար։ Հաճախորդներին հասանելի է նաև ավելացած սալիկների հետվերադարձի հնարավորությունը և գնումների պահեստավորումը մինչև մեկ տարի ժամկետով։











