Հյուսթոնում (Տեխասի նահանգ) հրաձգության ժամանակ զոհվել է երկու դեռահաս, վիրավորվել է չորս հոգի։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Նրա տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 14-ին անհայտ տղամարդը կրակ է բացել երեկույթի ժամանակ։ 16-ամյա դեռահասը մահացել է տեղում, հինգ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ տուժածներից մեկը՝ 14-ամյա մի աղջիկ, մահացել է ստացած վերքերից։ Նշվել է, որ տուժածներից մեկը ծայրահեղ վիճակում է։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, հանցագործի մոտիվների եւ անձի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։





























