Դեկտեմբերի 16-ին՝ ժամը՝ 11։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։





























