Հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխությունը, Լվովյան հատվածում դահուկները մի քիչ անիրատեսական են, ամեն Նոր տարվա հետ մեկտեղ ձյան քանակները այնպես չի, որ ավելանում են և հետևապես լեռնային գոտում գտնվող այդ անտառը դահուկային ենթակառուցվածքի կարիք չի ունենալու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«30 հեկտար տարածքը վստահորեն ոչ միայն մեկ, այլ միգուցե երկու, միգուցե նաև երեք սրճարանների կարիք է ունենալու և կրկին անգամ, այո, թեթև կոնստրուկցիաներով հավաքովի և նմանատիպ ենթակառուցվածքը շատ կարևոր է լինելու: Եկեք ներգրավենք մասնագետներ, որոնքնմանատիպ խոշոր այգիների պլանավորման, նախագծման փորձ ունեն»,-ասաց նա:
Ավինյանը հավելեց, որ այս այգու հետ կապված շատ կարևոր է սպորտային ուղղվածությունը. «Մենք այդ այգուն տալիս ենք որոշակի կյանք, նպատակ և նշանակություն, նաև մարդկանց հոսք ենք ապահովում այգի: Ստեղծում ենք այնպիսի ենթակառուցվածք, որը իր հետևից բերելու է երիտասարդներին, որոնք այգում ժամանակ են անցկացնելու: Երևան քաղաքում մենք շատ տեղեր չի, որ մշտադալար ծանատեսակներ ունենք: Այս հսկայական տարածքը մենք պետք է այդ տրամաբանությամբ նույնպես օգտագործենք, որպեսզի ձմեռվա սեզոնին նույնպես ունենանք կանաչ ֆոնդ: Շատ կարևոր է, որ այն ծառերը, որոնք որ մենք տնկում ենք, կանաչ լինեն նաև ձմռան ամիսներին»,- ասաց Ավինյանը:





























