Ամանորի և Սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետարանը թատերահամերգային կազմակերպություններից ձեռք է բերել մանկական համերգային և ներկայացումների ցուցադրության ծառայություններ.  համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով խոցելի ընտանիքների երեխաներին հատկացվել է շուրջ 20 000 տոմս: 

Այս մասին NEWS.am-ին հայտնում են քաղաքապետարանից: