Ռուսական կողմը հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես եւ բոլոր հրավիրվածները, կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հրավիրված են բոլորը, եւ այսօր, այնուամենայնիվ, դեկտեմբերի 16-ն է, իսկ միջոցառումները, որոնց մասին դուք ասացիք, մի փոքր ավելի ուշ են կայանալու։ Մենք հուսով ենք, որ, այնուամենայնիվ, նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ... Այդ թվում Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Մենք հուսով ենք, իսկ թե ինչ կստացվի՝ կտեսնենք»,- ասել է փոխնախարարը։





























