OpenAI-ի նախկին աշխատակից Սուհիր Բալաջիին մահացած են գտել Սան Ֆրանցիսկոյում։ Նոյեմբերի 26-ին ոստիկանները բնակարանում հայտնաբերել են նրա դիակը ընկերների զանգից հետո, որոնք մտահոգված են եղել նրա վիճակով։ BBC-ի տեղեկություններով՝ նրա մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը, ինչը հաստատել է դատաբժշկական փորձաքննությունը։

Սուհիր Բալաջին, որն աշխատում էր OpenAI-ում գրեթե չորս տարի, մշակում էր ChatGPT-ը, գրում է գրոմանական Bild պարբերականը։ Սակայն 2024 թվականի օգոստոսին նա լքել է ընկերությունը և սկսել է մերկացնել ընկերությանը։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ OpenAI-ն օգտագործել է հեղինակային իրավունքով պաշտպանված տվյալներ, ինչն օրենքի խախտում է։

«Նման տեխնոլոգիաները ոչնչացնում են նրանց տնտեսական հիմքերը, ովքեր ստեղծում են տվյալներ և խաթարում ինտերնետի էկոհամակարգը»,- The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Բալաջին:

OpenAI-ը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ իր աշխատանքը հանրությանը հասանելի տվյալների հետ համապատասխանում է արդար օգտագործման սկզբունքներին և իրավական ուղեցույցներին։

«Այս մոտեցումներն արդարացի են ստեղծողների համար և անհրաժեշտ են նորարարության համար», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Բալաջիի մահը հարցեր է առաջացրել՝ OpenAI-ի քննադատության առնչությամբ:

«Մենք խորապես ցնցված ենք այս ողբերգությունից և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա մտերիմներին այս դժվարին պահին»,-CNBC-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: