Համաձայն Իրանի ներքին տեղեկատվական աղբյուրների` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերջերս հրամայել է բանտարկել իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք հայտնի անդամների: Այդ մասին տեղեկացնում է արաբական
Al Bawaba.com կայքը: Նա հրամայել է նրանց եւ չձերբակալված մնացած անդամների նկատմամբ հետաքննություն անցկացնել, քանի որ կասկածում է իրեն սպանելու դավադրության մեջ:
Աղբյուրները հայտնում են, որ ձերբակալվածների եւ հարցաքննվածների թվում են նաեւ Խամենեիի թիկնապահներից մի քանիսը: Նաեւ հաղորդվել է, որ ձերբակալվածները Խամենեիին փորձել են համոզել, որպեսզի նա նոյեմբերի 12-ին այցելի Թեհրանի արեւմուտքում գտնվող Մլարդ հրթիռային կայան: Հարկ է նշել, որ այդ օրը այդ ռազմակայանում պայթյուն է տեղի ունեցել, որի ընթացքում այլ զոհերի շարքում նաեւ բալաստիկական հրթիռների արտադրման եւ մշակման բաժնի պետն է եղել:
Խամենեիին հավաստիացրել են, որ կայանն անվտանգ է, երբ նա պետք է ներկա գտնվեր Նոր հրթիռի գործարկման արարողությանը:
Նաեւ ասում են, որ Խամենեին հրամայել է նաեւ սեփական որդու` Մոջթաբա Խամենեի նկատմամբ հետաքննություն իրականացնել, որն առաջատար գործարար է եւ ռազմական շատ հրամանատարների մտերիմ ընկերը:
Հաղորդագրությունում նշվում է, որ իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից ոմանք փորձել են ռազմական հեղափոխություն իրագործել գերագույն առաջնորդի դեմ: Նրա մահից հետո սպաները մտադիր էին ժամանակավոր կառավարման խորհուրդ ձւավորել եւ երկրում ծայրահեղ արտակարգ իրավիճակ հայտարարել: Այդ խորհրդի նախագահ պետք է դառնար Մոջթաբա Խամենեին:




























