Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը բացահայտել է ծայրահեղական խմբավորում, որը պատրաստվում էր սադրանքների դիմել ու պատանդներ վերցնել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ «խմբավորումը նախատեսում էր գրավել երկրի սահմանին տեղակայված մաքսակետը և պահանջներ ներկայացնել»։

Գերատեսչության տվյալներով՝ կազմակերպիչները, դրանց թվում՝ «ոմն օտարերկրացի», գաղտնի հանդիպումներ են անցկացրել և օգտագործել սոցիալական ցանցերը համակարգելու համար, և նրանց գործողությունները կանխվել են։