Շաբաթ օրը Նիգերիայի կենտրոնական հատվածի Բենուե գետի վրա փայտե նավակի խորտակման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել: Դրա մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Տեղական իշխանության խոսնակ Մելվին Ջեյմսը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բենուե նահանգում, երբ առևտրականները վերադառնում էին շաբաթական առևտրից, հայտնում է news.cn-ն։

«Մի քանի մարդ դեռ անհայտ կորած է»,-ասել է նա՝ հավելելով, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ըստ ականատեսներից մեկի՝ զոհերը հիմնականում կանայք ու երեխաներ են եղել։