Փոքրիկ աղջնակը հրաշքով ողջ է մնացել` կամակորության պատճառով ջիպի անիվների տակ հայտնվելուց հետո: Միջադեպն արձանագրել են ճանապարհային հսկիչ տեսախցիկները:

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքում զարմանալի դեպք է տեղի ունեցել:

Հնգամյա աղջնակը, չցանկանալով կատարել ծնողների կամքը,  որպես բողոք նստել է ճանապարհի երթեւեկելի հատվածում: Ծնողները, հավանաբար, լավ չպատկերացնելով իրավիճակի լրջությունը, չեն շտապել նրան հանել երթեւեկելի մասից:

Շրջադարձ կատարող ջիպի վարորդը, չնկատելով ճանապարհին նստած աղջկան, վրաերթի է ենթարկել, ինչից հետո կանգնեցրել է մեքենան:  Աղջկա ծնղները եւ դեպքի ականատես անցորդները նետվել են աղջկան հանելու:

Գրեթե 20 հոգով կարողացել են բարձրացնել ամենագնացը եւ հանել երեխային: Բարեբախտաբար, աղջիկը չի տուժել, գրում է rbc-ն: