Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի քրիստոնեական դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. Ոստիկանությունը հայտնում է, որ առնվազն 5 մարդ է զոհվել, նրանց թվում՝ հրաձիգը, հաղորդում է NBC News-ը։

ABC News-ը միաժամանակ հայտնել է, որ հարձակվողը մահացել է։ Տեղեկություններ կան վիրավորների հիվանդանոցներ տեղափոխման մասին, սակայն տուժածների հստակ թիվը հայտնի չէ։ CNN-ը հայտնում է, որ վիրավորների թվում են աշակերտներ և դպրոցի աշխատակիցներից մեկը։

Ոստիկանությունը փակել է ճանապարհները և մարդկանց խնդրել է խուսափել այդ շրջանից, շենքի և փոխադրամիջոցների կրկնակի խուզարկությունները դեռևս շարունակվում են, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Դպրոցում մոտ 400 աշակերտ է սովորում։