ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան դեկտեմբերի 16-ին այցելելու է Թուրքիա։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ պաշտպանության նախարարը Թուրքիայում հանդիպելու է նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նշվում է, որ օրակարգում է լինելու Իրաքում տեղի ունեցող գործընթացները, թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ու Արաբական գարունը։