Ոստիկանությունը հայտնել է, որ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի Abundant Life քրիստոնեական դպրոցում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել:
Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր զոհերի ավելի մեծ թվի մասին, սակայն ավելի ուշ վերանայել էր տեղեկությունը, հաղորդում է ABC News-ը։ Կասկածյալը՝ անչափահասը, նույնպես մահացած է։





























