Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, այսօրվանից ստանձնում եմ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Կիմա Ավդալյանը՝ շարունակելով.

«Ինձ հետ կարող եք կապ հաստատել (012) 515 418 հեռախոսահամարով և [email protected] էլ. հասցեով:

Մեզ մաղթում եմ արդյունավետ համագործակցություն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ազատվել էր պաշտոնից:

Կիմա Ավդալյանի կենսագրությունը

Կիմա Ավդալյան՝ 12.12.1997 թ.

2015-2019 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտություն բաժինը

2019-2021 թթ. սովորել և ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտություն բաժինը

2018 թ. սեպտեմբերից-2019 թ. մարտ աշխատել է «Պրոֆիլ մեդիա»-ում՝ որպես փորձագետ

2019 թ. օգոստոս - 2022 թ. մարտ աշխատել է «Թերթ Էյ Էմ»-ում՝ որպես վիդեոխմբագիր, այնուհետև՝ վիդեոբաժնի ղեկավար

2022 թ. մարտ - 2023թ. մարտ աշխատել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում որպես հասարակայնության հետ կապերի փորձագետ

2023 թ. մայիս- 2024 թ. դեկտեմբեր աշխատել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնում՝ որպես ավագ մասնագետ: