Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է պայթյունի պահը, որի ժամանակ զոհվել են ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։

Բուն մուտքը տեսախցիկը չի ֆիքսել, սակայն կադրերում տեսանելի է պայթյունի բռնկումը։ Պայթյունի ալիքը կոտրում է նաև դիմացի տան ապակիները և ձյունը քշում կայանված մեքենաներից, երևում է տեսանյութից։

Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել սկուտերի մեջ, դրա հզորությունը կազմել է մոտ 100 գ տրոտիլ համարժեք։ Պայթյունի հիմնական վարկածն Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիան է, հաղորդում են հետաքննությանը ծանոթ ՌԲԿ-ի երկու աղբյուրներ։ Այս վարկածը դիտարկում են ուժայինները։