Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում՝ Սասնաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «BMW X5», «Chevrolet», «Opel Astra» և «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Բախման հետևանքով «BMW X5»-ը մասամբ կողաշրջվել է, նրա և «Opel»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է: 

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: