Տեսախցիկը, որն օգտագործվել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովի տեսահսկման համար, տեղադրվել է քարշեյրինգի ավտոմեքենայի մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով։
«Նախապես հաստատվել է, որ գեներալ Կիրիլովի տան մոտ կայանված ավտոմեքենայի մեջ տեղադրված է եղել տեսախցիկ, որի օգնությամբ նրան հսկում էին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Մեքենայից առգրավվել են հետաքննության համար նշանակալի առարկաներ։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ պայթյունի հետևանքով մահացել է ՌԴ ԶՈւ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։
Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել սկուտերի մեջ, դրա հզորությունը կազմել է մոտ 100 գ տրոտիլին համարժեք։ Պայթյունի հիմնական վարկածն Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիան է, հաղորդում են հետաքննությանը ծանոթ ՌԲԿ-ի երկու աղբյուրներ։ Այս վարկածը դիտարկում են ուժայինները։
Գեներալ Կիրիլովին հետևել են տեսախցիկի միջոցով, որը տեղադրված է եղել քարշեյրինգի ավտոմեքենայում

Հասանելի է
русский



























