ՌԴ Պետդումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են զինված խռովություն կազմակերպելու և մասնակցելու համար պատիժը խստացնելու մասին օրենքը, գրում է Коммерсантъ-ը։
Օրինագիծը, որը խտրություն է մտցնում ապստամբության մասնակիցների միջև, քննարկվել է երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, երկրորդ և երրորդ ընթերցմամբ։
Խռովություն կազմակերպելու կամ ղեկավարելու համար պատիժ է սահմանվում 15-20 տարի ազատազրկում՝ ազատության սահմանափակմամբ։ Դրան մասնակցելը պատժվում է 12-20 տարի ժամկետով՝ նույն ժամկետով ազատության սահմանափակմամբ։ Եթե ապստամբությունը հանգեցրել է մարդու մահվան կամ «այլ ծանր հետևանքների», դրա կազմակերպիչներին և մասնակիցներին սպառնում է 15- 20 տարվա ազատազրկում՝ 500 հազար ռուբլի տուգանքով և ազատության սահմանափակմամբ։ Նույն դեպքում դատարանը կարող է որոշում ընդունել ցմահ ազատազրկման մասին։
Նույն օրինագիծը նախատեսում է պատիժ Ռուսաստանի տարածքում հակառակորդին օգնություն ցուցաբերող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար. պատժի ժամկետները տատանվում են 10-15 տարի, ինչպես նաև տուգանք 500 հազար ռուբլի՝ մինչև երեք տարի ժամկետով դատապարտյալի աշխատավարձի կամ որևէ եկամուտի չափը։ Օրինագիծը միաժամանակ անհնար է դարձնում ահաբեկիչների և խռովարարների պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը: Դա կվերաբերվի բոլոր նրանց, ովքեր նպաստել են ահաբեկչական գործունեությանը, վերապատրաստվել են ահաբեկչական նպատակներով, ինչպես նաև նման համայնքի կազմակերպիչներին։
Ներկայում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածը սահմանափակվում է նրանով, որ խռովության ակտիվ մասնակցությունը կամ կազմակերպումը պատժվում է ազատազրկմամբ՝ 12-20 տարի ժամկետով՝ մինչև երկու տարի ազատության սահմանափակմամբ:





























