Ուղեւորը, որը Նյու Յորքից Փարիզ էր թռել առանց տոմսի, նորից բռնվել է ԱՄՆ-ից Կանադա ավտոբուսով փախչելու փորձի ժամանակ, տեղեկացրել է ВВС-ն։

Սվետլանա Դալին փորձել է փախչել այն բանից հետո, երբ կտրել է ապարանջանն իր կոճից, որը նրան տվել են կրելու նախորդ իրավախախտման համար, տեղեկացրել են ամերիկյան լրատվամիջոցները։ Նյու Յորքի դատարանը նրան պարտավորեցրել է կրել ապարանջանը Նյու Յորքից Փարիզ թռիչքից հետո՝ առանց տոմսի։

Դատական նիստի ժամանակ նրան հրամայվել է չլքել Ֆիլադելֆիան, բացի այն դեպքերից, երբ նա մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու դատական նիստերին։ Նա ձերբակալվել է Բուֆալոյում երկուշաբթի եւ պետք է կանգներ դատարանի առջեւ երեքշաբթի ցերեկը։

Դալին զարմացրել է շատերին, երբ եկել է թռչելու առանց կտրոնի։ Նա օգտվել է հատուկ գծից ավիաընկերության աշխատակիցների համար, որպեսզի թռչի առանց կտրոնի։

Իր ձերբակալությունից հետո Դալին անհաջող փորձել է քաղաքական ապաստան ստանալ Ֆրանսիայում, տեղեկացրել է CBS-ն՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։