2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բացազատվել է 10000 քմ տարածք:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ զավթված տարածքները բնակիչներին են վարադարձվել արդեն բարեկարգված՝ նոր այգիների, հարմարավետ բակերի ու մայթերի տեսքով:
25 բարեկարգված բակերում վերակառուցվել են ֆուտբոլի դաշտեր, վարչական շրջանում շների համար առանձնացված երկու զբոսայգի է կառուցվել:
Ընթացիկ տարում ասֆալտապատվել է 22000 քմ բակային տարածք, սալիկապատվել է 5000 քմ մայթ, նորոգվել է 10000 քմ տանիք և 20 շքամուտք, փոխարինվել 25 վերելակ:
2025թ․-ին Քանաքեռ-Զեյթունում ծրագրերն ավելանալու են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:





























