Դեկտեմբերի 19-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը սպասվում է թույլ ձյուն, լեռներում՝ մրրիկ։ Օրվա մնացած ժամերին ամենուրեք կլինի առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում գիշերը՝ 25-30 մ/վրկ, օրվա մնացած ժամերին՝ 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +7+9։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ -1+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0+3,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0+5, 

Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +6+9,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+14,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+11, 

Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +8+10, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -1+2,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+13,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +5+8։