Իտալիայի փրկարար ծառայությունները փրկել են քարանձավներ հետազոտող կնոջը այն բանից հետո, երբ նա վնասվել եւ ընկնելուց հետո երեք օր մնացել է քարանձավում, սփոփանք պատճառելով իտալացիներին, որոնք հետեւում էին նրա ճակատագրին, գրել է Reuters-ը։

Չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 03.00-ին Օտավիա Պիանան քարանձավից դուրս է բերվել պատգարակով եւ 75-ժամյա փրկարարական գործողությունից հետո օդանավով տեղափոխվել է հյուսիսային Բերգամո քաղաքի հիվանդանոց:

Շաբաթ օրը Աբիսո Բուենո Ֆոնտենո քարանձավային ցանցում մոտ ութ մետր բարձրությունից ընկնելուց հետո 32-ամյա կինը վնասվածքներ է ստացել մեջքի եւ կողերի շրջանում, ինչպես նաեւ կասկածել են դեմքի եւ ծնկի կոտրվածքներ:

Փրկարարները հայտնել են, որ նա գիտակցության մեջ է եղել, բայց ցավեր է ունեցել, երբ նրան դուրս են բերել քարանձավից: Պիանան, որը փորձառու քարանձավագետ է, նման «փորձ» ունեցել է 2023թ. հուլիսին, երբ վթարի հետեւանքով մոտ 40 ժամ մնացել է նույն քարանձավային ցանցում:

Նրա երկրորդ փրկությունը 18 ամիս անց որոշ քննադատության է արժանացել Իտալիայում, սակայն Կատանիան հրաժարվել է միանալ նրանց, որոնք մեղադրում էին Պիանային անխոհեմության մեջ՝ ասելով, որ նա ունի անհրաժեշտ սարքավորումներ եւ գիտելիքներ՝ քարանձավները նորից ուսումնասիրելու համար: