ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին նախազգուշացրել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի աղետալի հետեւանքների մասին:
Ատլանտյան խորհրդի նիստում նա հայտարարել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջին ժամանակներս նկատվող հարաբերությունների վատթարացումը կարող է պատերազմի հանգեցնել: «Եթե մենք Իրանի հետ պատերազմ սկսենք, դրա հետեւանքները մեզ եւ ամբողջ աշխարհի համար աղետալի կլինեն»,- զգուշացրել է նա` հավելելով, որ պատերազմից խուսափելուն կօգնի պարտադրողական մարտավարությունը:
Բայց, միեւնույն ժամանակ նշել է նա, ինչքան հասարակությունը հակվի պարտադրանքին, այնքան կփոքրանա հավանականությունը, որ անհաջողության դեպքում հակամարտությունն անպայման տեղի կունենա:
«Դա դրամատիկ կերպով կրճատում է մեր գործողության տարբերակները», - Բժեզինսկիին մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:




























