Ռուսաստանի Մուրմանսկի մարզում մարդատար և բեռնատար գնացքի բախում է եղել. չորս տուժածների վիճակը ծանր է, որոնցից մեկն ուղեկցորդն է, ևս մեկը արգելափակվել է վագոնում, հայտնել է «Интерфакс »-ը՝ վկայակոչելով «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայությանը։
Տուժածներին ցուցաբերվում է բուժօգնություն, փրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական երկաթուղիներ»-ի տվյալներով՝ ռելսերից դուրս եկած վագոններից ուղևորներին տեղափոխել են սպասարկվող վագոններ։
Լոկոմոտիվի անձնակազմի անդամներից տուժածներ չկան։ Սպասվում է, որ մոտ ապագայում գնացքը կշարունակի շարժվել երթուղով։
Դեպքի վայր է ուղարկվել վերականգնող չորս գնացք։ Արտակարգ ծառայություններից հայտնել են տասը, իսկ ԱԻՆ-ը՝ 14-վիրավորների մասին։
Ըստ Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսի՝ տուժածներին տեղափոխում են Կանդալակշայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։





























