Հնդկաստանի ռազմածովային ուժերի արագընթաց նավը չորեքշաբթի բախվել է լաստանավին, որը տեղափոխում էր ավելի քան 100 մարդ դեպի հայտնի զբոսաշրջային վայր Մումբայի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտնում է Associated Press-ը:

Ռազմածովային նավատորմի հայտարարության մեջ նշվում է, որ լաստանավի 99 ուղևորներին հաջողվել է փրկել: Նրանք շարժվում էին դեպի Էլեֆանտա կղզի, երբ նավը պտույտ է գործել և բախվել «Նիլկամալ» լաստանավին։ Ռազմանավակը շարժիչի փորձարկում անցկացնելիս կորցրել է կառավարումը, ասված է հաղորդագրության մեջ:

Զոհվածների թվում են ռազմածովային ուժերի մեկ անդամ և ևս երկուսը, ովքեր գտնվում էին ռազմածովային ուժերի նավում: Զբոսաշրջիկներին ռազմածովային և քաղաքացիական նավերով տեղափոխել են մոտակա նավամատույցներ և հիվանդանոցներ։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է 4 ուղղաթիռ և 11 ռազմածովային նավ։ Էլեֆանտա կղզու տաճարներով և դիցաբանության պատկերներով քարանձավները զբոսաշրջային հայտնի վայր է Մումբայի ՝ Հնդկաստանի ֆինանսական և զվարճանքի մայրաքաղաքի մոտակայքում: