Այսօր՝ դեկտեմեբերի 19-ին, Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Վաղ առավոտյան Լոռու մարզի Տաշիր համայնքի Ձյունաշող, Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում ուժեղ քամու հետևանքով տապալվել են հաստաբուն ծառեր, բարձրավոլտ երկաթե և փայտե էլեկտրասյուներ, տների տանիքներ են վնասվել, Մեծավան գյուղում վնասվել է դպրոցի և մանկապարտեզի տանիքը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Էլեկտրասյուների տապալման հետևանքով կարճ միացում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը և օգնել բնակիչներին։

Այս պահին նշված գյուղերում դադարեցված է էլեկտրամատակարարումը և աշխատանքներ են տարվում այն վերականգնելու համար։