Լեռնային Ղարաբաղը մեր բոլորի ցավն է: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Նրա խոսքով, այնքանով, որքանով հնարավոր է, ԱՊՀ երկրները փորձում են օգնել ԼՂ խնդրի կարգավորմանը: «Ոմանք իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանը, մյուսները` Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու քաղաքական գործիչների հետ շփումներով: Մենք հույս ունենք, որ այդ խնդրին լուծում կգտնվի, որովհետեւ պատերազմական վիճակը, երկու հարեւան երկրների հակամարտ մոտեցումները անբնական են: Բոլորը դա հասկանում են եւ ցանկալի կլիներ, որպեսզի երկու երկրներն էլ վերադառնային խաղաղության բնական վիճակին»,- ասել է Լեբեդեւը: