Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր` դեկտեմբերի 14-ին, ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ քննարկել մի շարք խնդիրներ՝ կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման, ներքին քաղաքական իրավիճակի, գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ:
ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՄԻ պաշտպանը ողջունել է նորանշական դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ համագործակցություն պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ։
Հանդիպման վերջում կողմերը կրկին կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ԱՄՆ դեսպանության/ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը եւ հույս հայտնել արդյունավետ համագործակցության շարունակության եւ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։




























