Time ամսագիրը տարվա մարդ է ընտրել արաբական երկրների ցուցարարներին։
Ավելի վաղ Time-ը ընթերցողների շրջանում online հարցում էր իրականացրել, որի հաղթողն էր դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով կարճ ժամկետում հասցրել էր փչացնել հարաբերությունները Հայաստանի, Իսրայելի, Իրաքի, Սիրիայի եւ մի շարք այլ երկրների հետ։
Time-ի խմբագիրները հաշվի չեն առել ընթերցողների ձայները եւ իրենք են հայտարարել տարվա մարդուն։



























