Համացանցում հայտնվել են կադրեր, որոնք բջջային հեռախոսով նկարահանվել են Լյեժի ահաբեկչությունից հետո: Կադրերից երեւում են, թե ինչպես են վիրավորներին փորձում օգնություն ցուցաբերել անցորդները` փորձելով ինչ -որ բան ձեռնարկել մինչ շտապօգնության գալը:
Ըստ ականատեսների` հանցագործ Նորդին Արմանին ինքնաձիգից կրակ է բացել շենքերի մեկի տանիքից: Խառնաշփոթի մեջ իրավապահները ձերբակալել են մի քանի մարդու, որոնք պարզապես գտնվել են դեպքի վայրում:
Ճշտված տվյալներով` Լյեժի ահաբեկչության զոհ է դարձել չորս մարդ, 125-ը վիրավորվել է, նրանցից հինգի վիճակը ծանր է:
«Զոհերի մեջ կան 15 եւ 17 տարեկան պատանիներ, 75-ամյա կին, 17 ամսական երեխա»,-ասել է Լյեժի դատախազ Դանիել Ռեյնդերսը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:











