Այս գիշեր մահացել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: 

Լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Աղազարյանը:

Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, գրառմամբ հայտնել է մոր մահվան պատճառը։ «Մորս կորցրեցինք… Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»,- գրել է նա։

Նշենք, որ Աղազարյանի կինը մոտ օրերս սրտի վիրահատություն էր տարել, նա մի քանի օր կոմայի մեջ էր։