Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանին  8 օրով արձակուրդ է ուղարկել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-27ը ներառյալ:
  2. Կոլյա Միքաելյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։