Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է, միաժամանակ ներկա ստատուս քվոն անընդունելի է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Նա ընդգծել է, որ «երկու կողմն էլ պետք է անհրաժեշտ միջոցներ ու նախաձեռնություններ ձեռնարկեն ամփոփիչ համաձայնության հասնելու համար»:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին, դեսպանը նշել է, որ նախագահների վրա է ընկնում դժվար որոշումներ կայացնելու եւ իրենց հասարակություններին համախմբելու բեռը` խնդրի խաղաղ ու արդարացի լուծում գտնելու հարցում պայմանավորվածությունների հանգելու համար:
«Ես հավատում եմ, որ երկու երկրների ղեկավարները կկարողանան պայմանավորվածությունների հանգել բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների հիման վրա»,-ասել է Բրայզան:




























