Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս: Հայտնել են Սպիտակի ԲԿ-ից:
Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք ունեցել են շմոլ գազի թունավորում բենզինային գեներատորի թերայրման հետևանքով առաջացած գազից։



























