Դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են BMW X5 (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և «Zil» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։00-ին, մարվել՝ 19:45-ին: Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենան։