Դեկտեմբերի 20-ին մեքենան մխրճվել է ամբոխի մեջ Սաքսոնիա-Անհալթ նահանգի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում: Ըստ գերմանական dpa գործակալության՝ մեքենան վարող տղամարդը ձերբակալվել է, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ինչպես հայտնում է MDR մեդիա ընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը, առնվազն մեկ մարդ է մահացել։ Մագդեբուրգի շտապ օգնության ծառայությունների համակարգման կենտրոնը Ֆրանսպրես գործակալության հարցմանը պատասխանել է, որ տուժածների թիվը «60-80 մարդ է»:
Ըստ Սաքսոնիա-Անհալթի կառավարության խոսնակ Մաթիաս Շուպեի, որին մեջբերում է dpa-ն, Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած միջադեպը «ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն էր»։
Ավելի վաղ հաղորդվում էր 11 զոհի և 60 վիրավորի մասին։



























