Մոսկվան և Կիևը չեն կարողացել համաձայնության գալ Ադրբեջանի միջնորդությամբ ռուսական գազի արտահանումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով շարունակելու գործարքի շուրջ, Reuters-ին հայտնել է ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերության բարձրաստիճան աղբյուրը։
Եվրամիությունը և Ուկրաինան Ադրբեջանին խնդրել են նպաստել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագրի շուրջ քննարկումներին, որն ավարտվում է այս տարի:
Նշվում է, որ SOCAR-ը գրեթե մեկ տարի միջնորդել է Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ընկերությունների միջև բանակցություններում։
Ընդգծվում է, որ մայիսի 2-ին Ստամբուլում եւ օգոստոսի 29-ին Վիեննայում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ։




























