Տղամարդը, ով վարսավիրանոցում կտրում էր մազերը, դուրս է թռել վարսավիրի աթոռից և օգնության վազել ոստիկանին, որին գետնին են տապալել՝ բռնելով նրա գլուխը, հաղորդում է BBC-ն։

32-ամյա Քայլ Ուայթինգը Չեշիրի վարսավիրանոցում կտրում էր մազերը, երբ նայեց պատուհանից և տեսավ, թե ինչպես է ոստիկանը հարձակման ենթարկվում:

Տղամարդը սանրվածքի համար ուսերին գցած թիկնոցով դուրս է վազել վարսավիրանոցից և հարձակվողին հետ է քաշել սպայից՝ ժամանակ տալով կասկածյալին ձեռնաշղթաներ հագցնելու համար:

Միջադեպի բջջային հեռախոսով տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում, որտեղ ընթերցողները մեկնաբանություններ են թողել՝ գովաբանելով «վարսավիրանոցի Բեթմենին», «սանրվածքի հերոսին» և «կապով խաչակրին»:

Ուայթինգն ասել է, որ պատահաբար հայտնվել է վարսավիրանոցում և ընկերուհուն հիվանդանոց բերելուց հետո սանրվածք է արել:

Նրա խոսքով՝ ինքը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ նկատել է, որ վարսավիրի ուշադրությունը շեղվել է փողոցում տիրող իրարանցումից։

Ուայթինգն ասել, որ իր քույրը նույնպես ոստիկան է, և իր համար կարևոր է «ինքդ քեզ ուրիշների տեղը դնել»:

«Եթե իմ քույրը լիներ, ես հույս կունենայի, որ ինչ-որ մեկը չի վարանի օգնել նրան, եթե նա մենակ լինի», - ասաց նա։