Միջազգային ֆինանսական շուկաներում դեկտեմբերի 14-ին եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ ընկել է 1.3 նիշից ցածր` առաջին անգամ 2011 թ. հունվարից հետո: FOREX ֆոնդային բորսայում այսօր եվրոն գնանշվում էր 1.2977 դոլար:

Reuters-ի տեղեկացմամբ` ֆինանսական շուկաներում ներդրողները շարունակում են ինտենսիվորեն եվրո վաճառել` փոխարենը գնելով դոլար: Ակնհայտ է, որ եվրոպական առաջնորդներին չի հաջողվում ներդրողներին համոզել, որ ի վիճակի են կանխել ճգնաժամը: Իտալիայում 10-ամյա ժամկետով պարտատոմսերի տոկոսադրույքները կրկին բարձրացել են, ու, վերլուծաբանների կարծիքով, եթե գերազանցեն տարեկան 7 %-ի շեմը, ապա այդ երկիրը ստիպված կլինի ֆինանսական օգնություն խնդրել: Շուկայում լրացուցիչ լարվածություն է մտցրել Moody`s-ի այն հայտարարությունը, որ Ֆրանսիան առաջիկա 3 ամսում կարող է զրկվել ամենաբարձր` AAA վարկանիշից: