Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ստրաբուրգում կազմակերպված Սուրբ Ծննդյան տոնավաճառին ծանոթանալուց հետո, հայտարարել է, որ ցանկանում է, որ Վրաստանին հնարավորություն ընձեռնվի 2012 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Ստրասբուրգում վրացական տոնավաճառ կազմակերպել, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:

Սահակաշվիլիի խոսքով, այդպիսով Վրաստանին մեծ շանս է ընձեռվում, որպեսզի իր ավանդույթները եւ լավագույն կողմերն ի ցույց դնի ամբողջ աշխարհին:

«Սա Եվրոպայում ամենակարեւոր ամանորյա տոնավաճառն է: Պատկերացրեք, այդ երկիր տարեկան 3 մլն մարդ է այցելում: Ամեն տարի տարբեր երկրներ են հյուր հրավիրում»,-հայտարարել է նախագահը, ընդգծելով, որ Ստրասբուրգի քաղաքապետարանը հաջորդ տարվա տոնավաճառի համար պետք է ընտրություն կատարի Ճապոնիայի եւ Վրաստանի միջեւ:

«Այնպես որ հաջորդ ձմռանը վրացական արտադրանքով, ուտեստներով եւ հուշանվերներով պետք է իրականացնենք Ստրասբուրգի ամբողջական գրավումը»,-ընդգծել է նա: