Շվեյցարիայի նոր նախագահը Բուրժուա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Էվելին Վիդմեր Շլումպֆն է, որն այդ պաշոտնում փոխարինել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միշլին Կալմի Ռեյին:

Համադաշնության ղեկավարի պաշոտնն արդեն երրորդ անգամ անընդմեջ, եւ ընդհանուր առմամբ հինգերորդ անգամ կին է ստանձնում:

Վիդմեր Շլումպֆին աջակցել են 174 խորհրդարանականներ: Քվերակությանը մասնակցել է  211 մարդ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը  նշում է, որ այսօր` դեկտեմբերի 14-ին, անցակացվել են նաեւ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի (կառավարության) ընտրություններ:  Կառավարությունը լքել է Միշլին Կալմի Ռեյը, ով ավելի վաղ խոստացել էր մինչեւ տարեվերջ ավարտել քաղաքական կարիերան: Նրա տեղն զբաղեցրել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ալեն Բերսեն: