Վարչապետ Փաշինյանը ցավակցոություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության դեպքով․
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգությունից։
Մեր մտքերն ու ցավակցություններ ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին», գրել է նա։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մեքենան մխրճվել է մի խումբ մարդկանց մեջ՝ Սուրբծննդյան տոնավաճառում Գերմանիայի արեւելյան Մագդեբուրգ քաղաքում։ Տեղեկություն է ստացվել 11 զոհի եւ 60 վիրավորի մասին։




























